«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիաներ է արել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ բանակի տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որտեղ, իր սովորություն համաձայն, մանիպուլյացիաներ է արել։ Նա նշել է․ «Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները»։ Ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելն ի՞նչ կապ ունի զինծառայության պայմանների բարելավման հետ, եթե զինծառայության ժամկետը 6 ամիս դարձնեիք, ավելի լավ պայմաններո՞ւմ կծառայեին զինվորները։ Ուղերձում Փաշինյանը գրել է․ «Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում և խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում»։ Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով Կիրանցի հողերը հանձնելուց հետո անցել է ավելի քան մեկուկես տարի, ի՞նչ եղավ սահմանազատման գործընթացը, ինչո՞ւ 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված 215 քառակուսի կիլոմետր տարածքից և ավելի քան 30 տարի օկուպացված տասնյակ հազարավոր հեկտար տարածքներից ոչ մի մետր չվերադարձվեց Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշել է չեղած խաղաղության մասին․ «Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա»։ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատված չէ, տևական հրադադար է, որը Ադրբեջանը կարող է խախտել։ Ուղերձի ավարտին Փաշինյանը գրել է․ «Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք»։ Այս ճիշտ պնդումը հակասում է Փաշինյանի նախկին հայտարարություներին, թե Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչների մեջ բանակը պետք է լինի վերջին տեղերից մեկում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փնտրում ենք Խաչատուր Սուքիասյանից չվախեցող թարգմանիչների և նոտարների»․ Նաիրի Հոխիկյան
113:12
«Իմ դուրս գալու վերջին օրը տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին». Կարեն Սարգսյան (տեսանյութ)
4412:48
«Արցախը չի մնա հակառակորդին»․ Ֆելիքս Հովսեփյան (տեսանյութ)
5812:42
«Ենթադրում եմ՝ ներքին լսարանի համար է խոսում». Հրաչյա Սարգսյան (տեսանյութ)
6112:12
«Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին չի արվում. չի թողնո՞ւմ ադրբեջանցին». զոհվածի հայր (տեսանյութ)
5711:42
Դիպուկահարները հսկում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը (տեսանյութ)
9011:24
