««Հեզբոլլահը» չի մնա չեզոք Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում». Նաիմ Քասեմ
![]() Շիաական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանին և նրա ղեկավարությանն ուղղված ամերիկյան սպառնալիքին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ Բեյրութում «Ալ Մանար» հեռուստաընկերությամբ հեռարձակված՝ Իսլամական Հանրապետության հետ համերաշխության հանրահավաքի մասնակիցներին ուղղված հեռուստատեսային ելույթում։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի սպասվող ագրեսիայի առջև մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանվելու և մեր գործողությունների ընթացքը կընտրենք համապատասխան պահին. «Հեզբոլլահը» չի մնա չեզոք ամերիկյան հարձակման դեպքում», - ընդգծել է քաղաքական գործիչը։ Ինչպես նշել է շեյխ Քասեմը, Միացյալ Նահանգները և Իսրայելը «չեն ցանկանում հանդուրժել Իսլամական Հանրապետության գոյությունը՝ որպես ազատ և անկախ երկիր, որը փարոս է միլիոնավոր մահմեդականների և աշխարհի ճնշված ժողովուրդների համար»։ «Հեզբոլլահի» առաջնորդը զգուշացրել է, որ «այս անգամ Իրանի դեմ պատերազմը կբորբոքի հակամարտության կրակը ամբողջ տարածաշրջանում»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
