Թուրքիայի ատոմակայանից Ռուսաստանի շահույթը կկազմի 180 միլիարդ դոլար
![]() Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի նախագծից Ռուսաստանի զուտ շահույթը կազմելու է միլիարդավոր դոլարներ։ Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած հաշվարկների համաձայն՝ նախագծի ընդհանուր ծախսը գնահատվում է շուրջ 27.3 մլրդ դոլար, մինչդեռ շահագործման ամբողջ ընթացքում Ռուսաստանի եկամուտը հասնելու է ավելի քան 207 մլրդ դոլարի, ինչի արդյունքում մաքուր շահույթը կազմելու է ավելի քան 180 մլրդ դոլար։ Նա նաև նշել է, որ այդ շահույթը ներկայիս փոխարժեքով համարժեք է մոտ 7,7 տրիլիոն թուրքական լիրայի, և քննադատել է կառավարությանը՝ նախագիծը տեղական ու ազգային ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ տնտեսական բեռը հիմնականում ընկնում է Թուրքիայի վրա։ «Էրմենիհաբեր»-ը նաև հիշեցնում է, որ Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
