ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին
![]() Քննչական կոմիտեում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քննություն է ընթանում՝ պարզելու նրա զինվորական ծառայության պիտանիության հետ կապված առողջական հանգամանքները: Նա հրաժարվել է անցնելու հանձնաժողովային հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են նախկինում պատճառ դարձած առողջական խնդիրները գնահատելու համար: Այս մասին «1լուրեր.ամ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում: Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՔԿ-ից: |

«Նիկոլին ներկայացնում է իբրև ապրիլյան պատերազմի մասնակից, բայց նա մայիսին է մասնակցել»․ Արեգ Սավգուլյան
13303:06
«Ո՞վ է Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Մարալ Նաջարյանը, ում հետ հայտնվել էր գերության մեջ, թե՞ Լինդա Էուլջեքչյանը»․ Էդգար Ղազարյան
144Երեկ, 23:42
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի վերաբերյալ
111Երեկ, 23:30
Կադրեր՝ Գորիսում տեղի ունեցած պայթյունի վայրից (տեսանյութ)
149Երեկ, 23:12
Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք
187Երեկ, 22:04
Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել
146Երեկ, 21:30
