«ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող փաստաթուղթը պատրաստ է»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները իր երկրի համար ամբողջությամբ համաձայնեցված են։ «Եվ մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը»,- հայտարարել է նա երեկ՝ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը այնուհետև կուղարկվի ԱՄՆ Քոնգրես և Գերագույն ռադա՝ վավերացման համար, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ժամանակ քննարկվել են «20 կետից բաղկացած ծրագիրը և խնդրահարույց հարցերը»։ Նրա խոսքով նման հարցերը «շատ էին, բայց հիմա դրանք ավելի քիչ են»։ Նա շեշտել է, որ Դոնբասի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը չի փոխվել։ Նա նաև հավելել է, որ փոխզիջման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
