Երևան`   -5 °C
Այսօր`   Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.

«Վանաձորի «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու դեմ ցուցմունք էր տվել». Կարեն Հեքիմյան

55
Այսօր, 12:48
«Վանաձորի «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու դեմ ցուցմունք էր տվել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զգույշ եղեք Վանաձորի պարեկներից:
Վերջերս գրել էի ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ՝ ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենի մասին, որը Վանաձորում կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ ու վարչական որոշում կայացնում:
Պարզվում է՝ «կրտսեր-ավագ»-ի գործունեությունը միայն ամրագոտիներով չի սահմանափակվում: Վերջինս «հերոսացել է» նաև դատարաններում (ԼԴ/0078/01/25):
Ուրեմն, «կրտսեր-ավագ»-ը վիճել է մայթեզրին կանգնած քաղաքացի Ա.Ն.-ի հետ, այնուհետև ձեռնաշղթայել և ձերբակալել վերջինիս այն պատճառով, որ, իբր, Ա.Ն.-ը բռնություն է գործադրել «իշխանության ներկայացուցչի» նկատմամբ: Ժողովրդական լեզվով՝ «շառ»: Դատարանն էլ, փաստելով, որ «գործով հետազոտված գրավոր ապացույցներից որևէ մեկով չի հիմնավորվել Ա.Ն.-ին վերագրվող այն արարքը, որ վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կրտսեր պարեկ, Արմեն Ասլանյանի նկատմամբ բռնություն գործադրել է վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով»: Սա ես չեմ ասում, սա Դատարանն է ասում: Փաստորեն, «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու (ըստ Դատարանի Վճռի) դեմ ցուցմունք էր տվել՝ նրան վերագրելով մի արարք , որը վերջինս չէր կատարել: Եվ, եթե կրտսեր-ավագ» պարեկ Ասլանյան Արմենը կարող է այդ մասշտաբի իրականություն կեղծել, ապա «ամրագոտիով չամրակապվելն» ի՞նչ է, որ չկեղծի:
Հետաքրքիրն այն է, որ «կրտսեր-ավագ»-ն այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել:
Իրավմամբ, երիցս ճիշտ է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հարկատուներն իրական հերոս են»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան