ԱՄՆ-ն բեռնաթափել է վենեսուելական նավթը յոթ բռնագրավված լցանավերից
![]() ԱՄՆ-ն բեռնաթափել է վենեսուելական նավթը յոթ բռնագրավված լցանավերից, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ վառելիքն այժմ վերամշակվում է Հյուստոնի նավթամշակման գործարաններում։ Նախագահը հրաժարվել է բացահայտել նավերի գտնվելու վայրերը։ «Մենք վերահսկում ենք Վենեսուելայի նավթը։ Վենեսուելան կստանա մի մասը, և մենք կստանանք մյուս մասը։ Այնուհետև խոշոր նավթային ընկերությունները կգան և այնքան նավթ կհանեն, որ Վենեսուելան ավելի շատ գումար կվաստակի, քան երբևէ»,- ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կալանում է Վենեսուելայից եկող բոլոր ոչ պետական լցանավերը։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի խոսքով՝ Վաշինգթոնը անորոշ ժամանակով ստանձնել է Վենեսուելայից ամբողջ նավթի վաճառքի վերահսկողությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է ստանալ 30-50 միլիոն բարել նավթ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
