«Աբու Դաբիում կկայանա անվտանգության հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը». Ուշակով
![]() Այսօր Աբու Դաբիում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մեր բանակցային խումբն արդեն ձևավորվել է։ Այն ներառում է Պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ՝ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Կոստյուկովի գլխավորությամբ»,- նշել է Ուշակովը։ Նրա խոսքով՝ Աբու Դաբիում կհանդիպեն նաև ռուս-ամերիկյան երկկողմ տնտեսական հարցերով խմբի ղեկավարներ Կիրիլ Դմիտրիևը և Սթիվ Ուիթքոֆը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել է ԱՄԷ-ում կայանալիք հանդիպման մասին՝ նշելով, որ այն կտևի երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին: Նա նշել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը և նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, պատգամավոր Դավիթ Արախամիան և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
