Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։ «Ինչքան էլ գա, մեկա հլը երկար ժամանակ թանկով են լցնելու՝ 250-320 դրամ, քանի դեռ կա, խի էժան ծախեն», «Երևի ուզում են լավ թիքա պոկեն էլի, մինչև գնացքով բերողները, էլ չեն կարողանալու Լարսի փակ լինելու վրա քցեն»։ Ստացվում է, որ սա անվստահություն է ՀՀ պետական կառույցների նկատմամբ։ Հետաքրքիրն այն է, որ բացի դեֆիցիտից, որի համար գրեթե որևէ կառույց չի փորձում պատասխանատվություն կրել, խնդիր է նաև շուկայում առկա հեղուկ գազի գինը։ Օրինակ՝ Երևանում և մարզերում տարբեր լցակայաններում կա գնային կտրուկ տատանում․ Երևանում այն արժե 250-270 դրամ, իսկ մարզերում՝ 290-320 դրամ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ․ հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։ Փաստացի հանձնաժողովի նախագահի խոսքից հասկանում ենք, որ անգամ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամություն չկա։ Տնտեսագետների կարծիքով՝ մեղքը տրանսպորտային խնդիրների վրա գցելու միակ տողատակը այն է, որ իշխանությունը փորձում է ադրբեջանական երկաթուղին գովել։ Իսկ հեղուկ գազի ճգնաժամը ստեղծվել է, որպեսզի վաճառվի Ադրբեջանից բերված բենզինը։ Այս մասին վարորդներն ավելի հաստատակամ պնդումներ են անում, քանի որ հեղուկ գազն այնքան է թանկացել, որ ավելի մատչելի է դարձել բենզինով մեքենա վարելը»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
