Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասին
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել են Ռուսաստանից մեկնած նավթատար նավ։ Նախագահի խոսքով՝ պատժամիջոցներ են կիրառվել կալանված լցանավի նկատմամբ, որը, ենթադրաբար, կեղծ դրոշ էր բարձրացրել։ Գործողությունը կատարվել է Միջերկրական ծովի չեզոք ջրերում։ Այն տեղի է ունեցել «Ֆրանսիայի դաշնակիցների օգնությամբ», ասել է Մակրոնը։ Ավելի ուշ պարզվել է, որ կալանավորումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ։ Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրայի տվյալներով՝ Ֆրանսիան կալանավորել է «Գրինչ» անունով լցանավ։ Այն մեկնել է Մուրմանսկից։ Ո՛չ գործակալությունը, ո՛չ էլ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չեն կարողացել հաստատել լցանավի դրոշի պատկանելությունը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք նավի վրա եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Ֆրանսիական իշխանությունները Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը չեն տեղեկացրել Մուրմանսկից մեկնող լցանավի կալանման մասին։ Մակրոնը հղում է կատարել այն փաստին, որ այս գործողությունները համապատասխանում են Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
