«ԱՄՆ-ն Գրենլանդիայի պատճառով եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և, որ նրանք կարողացել են ձևավորել Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակը։ «Այս լուծումը, եթե իրականացվի, հիանալի կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել փետրվարի 1-ից», - գրել է Թրամփը Truth Social-ում։ Ավելի վաղ Թրամփը խոստացել էր փետրվարի 1-ից 10 % մաքսատուրքեր սահմանել Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա, որոնք հունիսի 1-ից կբարձրանան մինչև 25%։ Սպառնալիքը պատասխան էր այդ երկրների կողմից Գրենլանդիա փոքր ռազմական զորքեր ուղարկելու որոշումներին, որոնք հաջորդել էին Թրամփի կողմից կղզու՝ Միացյալ Նահանգների կողմից անխուսափելի բռնակցման մասին բազմիցս արված հայտարարություններին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
