Թրամփը բացահայտել է, որ Վենեսուելայում կիրառել են «ձայնային զենք», որի մասին ոչ ոք երբեք չէր լսել
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են «գաղտնի ձայնային զենք» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը հանգեցրած գործողության ժամանակ: Նա հրաժարվել է սարքի մասին մանրամասներ տրամադրելուց։ «Երկու շաբաթ առաջ մենք տեսանք զենք, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել։ Նրանք նույնիսկ չէին կարող մեզ վրա կրակել», - ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։ Հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է մտահոգվեն զենքի հզորությամբ, Թրամփը դադար է տվել, ապա պատասխանել. «Այո»։ «Դա մի բան է, որը ես չեմ ուզում… ոչ ոք այն չունի»,- ասել է նա՝ հավելելով. «Բայց մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Եվ ես ասում եմ, որ հավանաբար լավ է չխոսել դրա մասին, բայց մենք ունենք մի քանի զարմանալի զենքեր... ...Դա զարմանալի հարձակում էր», - հավելել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայում ամեն ինչ «ֆանտաստիկ լավ» կընթանա։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է Միացյալ Նահանգների օգնությունը Վենեսուելային և նրա հետ համագործակցությունը բնութագրել որպես գերազանց»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
