ԵԽ-ն քվեարկել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին
![]() Եվրոպական խորհրդարանը քվեարկել է Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը սառեցնելու օգտին: Ինչպես լրագրողներին հայտնել է Սոցիալ-դեմոկրատական խորհրդարանական խմբի նախագահ Իրաչե Գարսիա Պերեսը, հիմնական քաղաքական կուսակցությունները ներկայացնող անդամների մեծամասնությունը համաձայնել է դրան։ Պատգամավորները որոշել են կասեցնել համաձայնագրի քննարկումը։ Առանց այս գործընթացն ավարտելու՝ վավերացումը անհնար է։ BFMTV-ն այս որոշումն անվանել է Եվրոմիության առաջին կոնկրետ քայլը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների՝ մաքսատուրքեր սահմանել մի քանի եվրոպական երկրների նկատմամբ, որոնք չեն աջակցում Գրենլանդիայի միացմանը Միացյալ Նահանգներին։ Առևտրային համաձայնագիրը, ի թիվս այլնի, նախատեսում է 15% ԱՄՆ մաքսատուրք ԵՄ ապրանքների վրա և ԵՄ մաքսատուրքերի վերացում որոշակի ամերիկյան ապրանքների վրա»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
