Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու և Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ երկու-երեք հոգևորականի է հաջողվել դավանափոխ անել, այն էլ՝ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգևորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, և եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ։ Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլև նախատել բարձրաստիճան զինվորականներին՝ քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ՝ ՔՊ-ին»: |

«Ողբերգությունից 3 տարի անց ունենք միայն մեղքը ներքևում փնտրող քննություն և նիկոլական վերևներին պաշտպանող լռություն». Սոնա Աղեկյան
4901:06
«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան (լուսանկար)
5000:48
Չինաստանում ծնելիության մակարդակը կրկին ռեկորդային ցածր մակարդակի է հասել
8100:47
«Իրանը մահապատժի կասեցման համար Թրամփին ոչ մի խոստում էլ չի տվել». Տիգրան Դավուդյան
4700:30
«Առաջին դեպքը չէ, որ Հայոց Եկեղեցու նշանակալից ժողովներն անցկացվել են հայրենիքից դուրս». Ռուբեն Մելիքյան
72Երեկ, 23:42
Ահաբեկիչներով լի բանտերն անցել են Սիրիայի կառավարության հսկողության տակ. Իրաքը կենտրոնացրել է ուժերը
56Երեկ, 23:24
