Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ.

«Շտապօգնության մեքենան ժամանել է կանչից շուրջ 1,5 ժամ անց»․ Անուշ Պողոսյան

89
Այսօր, 12:48
«Շտապօգնության մեքենան ժամանել է կանչից շուրջ 1,5 ժամ անց»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ քրեակատարողական հիմնարկում դրվել է նախնական ախտորոշում՝ սրտամկանի ինֆարկտ, ինչի կապակցությամբ կանչվել է շտապ բժշկական օգնության բրիգադ։ Սակայն շտապօգնության մեքենան ժամանել է կանչից շուրջ 1,5 ժամ անց։
Մինչդեռ գործող իրավական կարգավորումներով հստակ սահմանված է.
Երևան քաղաքում և ՀՀ մարզերի քաղաքային վայրերում «առաջնահերթ» կանչերի դեպքում շտապօգնության բրիգադի ժամանման առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն (ձմռանը՝ մինչև 20 րոպե)։
Գյուղական համայնքներում՝ մինչև 20 կմ հեռավորության դեպքում՝ նույնպես մինչև 15 րոպե, իսկ ավելի հեռու բնակավայրերում՝ առավելագույնը 30 րոպե։
Այս պայմաններում ծագում է լիովին հիմնավոր հարց.
Սա՞ է արդյոք խոստացված «բարեփոխված» շտապօգնության համակարգի աշխատանքը, թե՞ գործ ունենք քաղբանտարկյալի նկատմամբ պետական կառույցների կողմից հատուկ, անթույլատրելի վերաբերմունքի հետ։
Սա արդեն ոչ միայն բժշկական ծառայության որակի, այլև մարդու կյանքի իրավունքի խախտման վտանգի հարց է։
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում տալ տեղի ունեցածի վերաբերյալ»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան