«Դանիան չի կարողացել վերացնել ռուսական սպառնալիքը Գրենլանդիայի նկատմամբ»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիայի կառավարությունը վերջին 20 տարիների ընթացքում չի կարողացել լուծել Գրենլանդիային սպառնացող խնդիրը, որը ներկայացնում է Ռուսաստանը։ «20 տարի շարունակ ՆԱՏՕ-ն Դանիային ասում էր. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայի նկատմամբ ռուսական սպառնալիքը»։ Ցավոք, Դանիան ոչինչ չկարողացավ անել այդ հարցում։ Հիմա ժամանակն եկել է, և դա կարվի»,- գրել է նա Truth Social-ում։ Հունվարի 17-ին Թրամփը Truth Social-ի իր գրառման մեջ հայտնել է, որ Միացյալ Նահանգները կսկսի 10% մաքսատուրքեր սահմանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, որոնք կշարունակվեն մինչև կողմերը համաձայնության չգան Վաշինգթոնի կողմից Գրենլանդիայի «լիակատար և ամբողջական ձեռքբերման» վերաբերյալ։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, իսկ հունիսի 1-ին մաքսատուրքերը կաճեն մինչև 25%։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
