Հայտնի են «Վիքիպեդիա»-ի ամենահայտնի հոդվածները
![]() «Վիքիմեդիա» հիմնադրամը, որը «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի սեփականատերն է, հանրագիտարանի ողջ գոյության ընթացքում առկա բոլոր հասանելի տվյալները վերլուծելուց հետո հրապարակել է 25 ամենահայտնի հոդվածների վարկանիշը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան «Popular Science» գիտական ամսագիրը՝ հղում կատարելով «Վիքիմեդիայի» կողմից տրամադրված տվյալներին։ Նշվում է, որ «Վիքիպեդիան» հիմնադրվել է 2001 թվականին, իսկ «Վիքիմեդիան» տվյալներ ունի միայն 2008 թվականից սկսած։ Ըստ ամսագրի հրապարակած աղյուսակի՝ «Մահերի ցանկը ըստ տարիների» էջը գլխավորում է ցանկը. այն 2008 թվականից ի վեր դիտվել է 647,025,321 անգամ: Էջի կարճ նախաբանում նշվում է, որ այն նշանավոր մարդկանց մահերի ցանկ է՝ կազմված ըստ ամիսների և տարիների՝ մինչև 1977 թվականը ներառյալ: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Միացյալ Նահանգներին և նրա ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին նվիրված էջերը. Միացյալ Նահանգների մասին հոդվածը դիտվել է ավելի քան 328 միլիոն անգամ, իսկ Թրամփի մասինը՝ ավելի քան 325 միլիոն անգամ։ Լավագույն հնգյակը լրացրել են Եղիսաբեթ 2-րդը և Հնդկաստանը։ Աղյուսակի համաձայն՝ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, միլիարդատեր Իլոն Մասկի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Մեծ Բրիտանիայի մասին հոդվածները զբաղեցրել են վեցերորդից տասներորդ տեղերը։ Դրանց հաջորդել են Լիոնել Մեսսիի, Մայքլ Ջեքսոնի, Գահերի խաղի, Ադոլֆ Հիտլերի, Էմինեմի, Թեյլոր Սվիֆթի, Առաջին համաշխարհային պատերազմի, The Beatles-ի և Դուեյն Ջոնսոնի մասին էջերը։ Քսաներորդ տեղը զբաղեցրել է «ԱՄՆ նախագահների ցանկ» հոդվածը, իսկ լավագույն հնգյակը լրացնում են Կանադայի, երգչուհի Լեդի Գագայի, Օսկարի, ռոք երգիչ Ֆրեդի Մերկուրիի և «Ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի ցանկ»-ի մասին էջերը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
