Նովոկուզնեցկի ծննդատանը երկու շաբաթվա ընթացքում 9 նորածին է մահացել
![]() Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից մահացել է 9 նորածին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Կեմերովոյի շրջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 11-ը այնտեղ ընդունվել է ավելի քան 230 ծնունդ: Այդ ընթացքում 17 նորածին գտնվել է ծանր վիճակում (16-ը ծնվել են վաղաժամ, ցածր քաշով), բոլորն էլ ներարգանդային վարակներով, մի քանիսը 30 օրից ավելի պահվել են վերակենդանացման բաժանմունքում: Նորածինների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվում է, որ ծննդատունը ժամանակավորապես դադարեցրել է բուժառուների ընդունումը՝ պատճառաբանելով, որ կարանտին է մտցվել սուր շնչառական վարակների պատճառով։ «Հավանական է, որ նորածինների մահը պայմանավորված է եղել բակտերիալ վարակով, ոչ թե վիրուսային»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա հավելել է, որ խնդիրը կարող է կապված լինել ստաֆիլոկոկային շտամների հետ, «որոնք կարող են առաջանալ անձնակազմի կողմից քիթ-կոկորդի և ատամների թարախային վարակների հետ կապված խնդիրների պատճառով»։ |

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
214Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
301Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
276Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
180Երեկ, 11:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
308Երեկ, 11:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
154Երեկ, 07:12
