Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել քաղաքը
664
Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 19:36
![]() Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ «Ես դիմում եմ մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն ժամանակավորապես լքել քաղաքը, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ, դա անել», - գրել է նա իր թելեգրամ ալիքում։ Կլիչկոն հայտնել է, որ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը ջեռուցում չունի։ «Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, ներկայումս ջեռուցում չունի մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով։ Քաղաքում նաև ջրամատակարարման ընդհատումներ կան», - գրել է նա։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
