Իրանը կոշտ պատասխան է խոստացել երկրի ներքին գործերին միջամտության դեպքում
![]() Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացնելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ, ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխանի։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն այժմ համարվում է անվտանգության հավասարման մաս»,- նշված է Պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարությունում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
