Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.

«Ոչ մի ռազմական տարբերակ չի բացառվի, մինչև չբավարարվեն ամերիկյան բոլոր պահանջները». Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը

431
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 22:20
«Ոչ մի ռազմական տարբերակ չի բացառվի, մինչև չբավարարվեն ամերիկյան բոլոր պահանջները». Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը

Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ-ի հաջորդ քայլերի մասին։ Հիմնական կետեր՝
*«Նավթի էմբարգոն ուժի մեջ կմնա, և ռազմանավերը կմնան պատրաստ։ Ոչ մի ռազմական տարբերակ չի բացառվի, մինչև չբավարարվեն ամերիկյան բոլոր պահանջները։ Վենեսուելացի բոլոր քաղաքական գործիչներն ու զինվորականները պետք է հասկանան, որ Մադուրոյի հետ պատահածը կարող է պատահել նաև իրենց հետ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
*Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գտնվում են Նյու Յորք ուղևորվող ամերիկյան ռազմանավի վրա։
*ԱՄՆ-ի նավթային ընկերությունները կգան Վենեսուելա։ «Մենք թույլ կտանք ամերիկյան խոշորագույն նավթային ընկերություններին գալ, միլիարդավոր դոլարներ ծախսել, վերականգնել խիստ վնասված ենթակառուցվածքները և սկսել շահույթ ստանալ երկրի համար», - ասել է Թրամփը։
?Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և «պատրաստ է համագործակցելու Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Թրամփը։ Լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Ռոդրիգեսը գտնվում է Մոսկվայում, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է դա։
*Թրամփն ասել է, որ չի կապվել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ նա չունի «հարգանք կամ աջակցություն» երկիրը կառավարելու համար։
*Թրամփը հայտարարել է, որ 1823 թվականի Մոնրոյի դոկտրինը «կրկին արդիական է, և մենք այլևս չենք անտեսի այն»։ Դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ն չպետք է թույլ տա արտաքին միջամտություն Ամերիկայի գործերին։ «Ամերիկայի իշխանությունն Արևմտյան կիսագնդում այլևս երբեք կասկածի տակ չի դրվի»,- ասել է հանրապետականը։