Ընդդիմությունը պատրաստ է իշխանությունը վերցնել Վենեսուելայում
![]() Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունն ստանձնել Վենեսուելայում, որտեղ ԱՄՆ-ն զավթեց նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը։ Վենեսուելայի հեղափոխության առաջնորդի խոսքով՝ ժամանակը եկել է, որ երկիրը «հաստատի ժողովրդական և ազգային ինքնիշխանություն»։ «Մենք կվերականգնենք կարգուկանոնը, կազատենք քաղբանտարկյալներին, կկառուցենք բացառիկ ազգ և մեր երեխաներին տուն կբերենք»,- հայտարարել է նա։ «Այսօր մենք պատրաստ ենք իրագործել մեր մանդատը և ստանձնել իշխանությունը։ Եկեք մնանք զգոն, ակտիվ և կազմակերպված մինչև ժողովրդավարական անցման իրականացումը։ Անցում, որը պահանջում է մեզանից բոլորի մասնակցությունը։ Մեր երկրի ներսում գտնվող վենեսուելացիներ, պատրաստ եղեք իրականացնել այն, ինչ մենք շուտով կհաղորդենք ձեզ պաշտոնական ուղիներով։ Արտերկրում գտնվող վենեսուելացիներ, մեզ անհրաժեշտ է ձեր մոբիլիզացիան, աշխարհի կառավարությունների և քաղաքացիների ակտիվացումը և նրանց ներգրավվածությունը նոր Վենեսուելայի կառուցման մեծ գործում։ Այս կարևոր ժամերին ստացեք իմ ողջ ուժը, վստահությունը և սերը։ Մենք շարունակում ենք զգոն և կապված լինել», - ասել է Մաչադոն հայտարարության մեջ։ Նրա կարծիքով, նախկին նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրրուտիան պետք է ղեկավարի Վենեսուելան։ BBC-ի տվյալներով՝ 76-ամյա դիվանագետը և քաղաքագետը նախկինում եղել է Վենեսուելայի դեսպանն Արգենտինայում և Ալժիրում։ 2020-ականներին Էդմունդո Գոնսալեսը դարձել է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական դաշինքի՝ «Միասնական հարթակ»-ի նախագահ։ Երբ Մարիա Մաչադոյին զրկել են ընտրվելու իրավունքից, նա 2024 թվականի մարտին մտել է նախագահական մրցավազքի մեջ՝ որպես ընդդիմության թեկնածու։ Շատ վենեսուելացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, ԵՄ-ն և լատինաամերիկյան երկրների մեծ մասը կարծում են, որ Գոնսալեսը հաղթել է 2024 թվականի հուլիսի 28-ի ընտրություններում։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
