«Վենեսուելայի օպերացիան ԱՄՆ-ն պատրաստ է կրկին կիրառել աշխարհի ցանկացած վայրում». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ անվանել է «պարզունակ»՝ համեմատելով այն Վենեսուելայում այսօրվա ամերիկյան գործողության հետ, որի ընթացքում հատուկ նշանակության ուժերը գերի վերցրին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «Մենք չէինք կարող բաց թողնել այս անհավանական բանը անելու հնարավորությունը։ Մենք պետք է դա կրկին անենք, մենք կարող ենք դա կրկին անել։ Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել։ Չկա մեկը, ով ունի այն հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է այս պատերազմը (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև-խմբ.) շարունակվում ու շարունակվում, և բոլորը մահանում են, դա պարզունակ է։ Դա պարզունակ է։ Դա սարսափելի է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը Fox News-ի եթերում։ Ավելին, Թրամփը վստահեցրել է, որ «Կարակասի ռեժիմը էապես փլուզվել է ներսից»։ Նրա խոսքով՝ Վենեսուելայի էլիտան, գիտակցելով Միացյալ Նահանգների ուժը, զանգվածաբար դավաճանել է իր առաջնորդին՝ բռնաճնշումներից խուսափելու համար։ «Եթե նրանք հավատարիմ մնան Մադուրոյին, նրանց ապագան շատ, շատ վատ կլինի։ Ես կասեի, որ նրանց մեծ մասն արդեն փախել է Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ Մադուրոյի ննջասենյակի գրոհը դիտել է՝ որպես «գրավիչ հեռուստաշոու»։ Այժմ պաշտոնանկ արված Մադուրոն USS Iwo Jima ավիակիր նավով տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ նա սպասում է դատավարության՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ |

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
710:03
Վահագ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
3610:00
«Եթե նախկինում գնված ռազմական տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ». Տիգրան Աբրահամյան
5509:42
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում (լուսանկար)
7608:18
«Եռակի զրպարտիչ Շպիոննիսյանը պատասխան տալո՞ւ է». Հովհաննես Իշխանյան
30500:48
Կարապետ Պողոսյանին դատարանն արդարացրել է
12600:36
