«Թրամփը Վենեսուելային առաջարկել էր նահանջի մի քանի ճանապարհ». Վենս
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելային առաջարկել էր նահանջի մի քանի ճանապարհ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու և «գողացված» նավթը Միացյալ Նահանգներ վերադարձնելու դիմաց, գրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը X սոցիալական ցանցում։ «Միացյալ Նահանգներում անհնար է խուսափել արդարադատությունից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, ինչ է թե ապրում եք Կարակասի պալատում»,- ասել է փոխնախագահը՝ մեկնաբանելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերի վերցնելը ԱՄՆ-ի ուժերի կողմից։ Այսօր ԱՄՆ-ն խոշոր հարված է հասցրել Վենեսուելայի դեմ՝ գերի վերցնելով և արտաքսելով Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահին մեղադրել է քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ նարկոտեռորիզմ կատարելու դավադրության մեջ։ ԱՄՆ-ի նախագահը բազմիցս մեղադրել է Վենեսուելայի կառավարությանը լատինաամերիկյան հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ թմրամիջոցների կարտելների հետ համագործակցության համար։ Նիկոլաս Մադուրոն նախորդ օրը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել Վաշինգթոնի հետ նավթի, միգրացիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
