Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները
![]() «Գումար նստեց, երկու անգամ է նստել, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար, չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են էդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը»,- ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է Ազգային ժողովի պատգամավոր, ամեն տարի, ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստացել են, բայց աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար, պնդում էր՝ չի եղել, փոխանցում է «Ազատություն»-ը: Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին: «Մեր մոտ անգամ պատգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է՝ «տարօրինակ գումար է, փոխանցում է, կսպասեք, բան չանեք, էլի, ինչ-որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է դա»,- պատմեց Քրիստինե Վարդանյանը: «Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
