«Խաղաղության համաձայնագրի որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են»․ Զելենսկի
![]() Խաղաղության համաձայնագրի որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ուղերձին։ Զելենսկին նշել է, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին մեկ ժամ տևողությամբ զրույց է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ «Եվ դա իսկապես լավ զրույց էր․ շատ մանրամասներ կային, լավ գաղափարներ, որոնք քննարկել ենք։ Մենք նաև որոշ նոր գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել իրական խաղաղությունը, և դա վերաբերում է ձևաչափերին, հանդիպումներին և, անշուշտ, ժամանակացույցին»,- նշել է նա։ Զելենսկու խոսքով խաղաղության համաձայնագրի որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են։ «Իհարկե, զգայուն հարցերը դեռ որոշակի աշխատանքի կարիք ունեն։ Բայց ամերիկյան թիմի հետ միասին հասկանում ենք, թե ինչպես ապահովել այդ ամենը»,- հավելել է Զելենսկին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
