«Հայաստանի ընտրություններին ԵՄ օգնությունը շատ վատ ավարտ կունենա». Զախարովա
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոմիության կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը խոստացվել է առաջիկա ընտրությունների կապակցությամբ, շատ վատ կավարտվի։ «Եթե խնդրվի (եվրոպական դիվանագիտության ղեկավար-խմբ.) Կայա Կալասին օգնություն տրամադրել՝ ինչպես Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Իրականում, ցավոք, Մոլդովայում տեղի է ունենում հենց դա, երբ մարդիկ միմյանց դեմ են լարվում», - նշել է Զախարովան։ Արտգործնախարարության խոսնակը նաև առաջարկել է համեմատել Կալասին տրամադրված օգնության չափը այն ամենի հետ, ինչ Ռուսաստանն արդեն արել է Հայաստանի համար։ Զախարովայի խոսքով՝ սա կօգնի հասկանալ, թե արդյոք հայերը պետք է լսեն եվրոպական դիվանագիտության ղեկավարին, որը «հրահրում է ռուսաֆոբներին» սադրանքներ իրականացնել։ Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 15 միլիոն եվրո՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Նա ասել է, որ միջոցները կօգտագործվեն «Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու» և «արտաքին միջամտության դեմ պայքարելու» համար՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
