«Ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է առաջիկա 90 օրվա ընթացքում»․ Ուիթաքեր
1043
Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ., 10:19
![]() ԱՄՆ-ն կարծում է, որ եթե ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել, ապա այն տեղի կունենա առաջիկա 90 օրվա ընթացքում, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եթե այն (հակամարտությունը – խմբ.) ավարտվի, ապա դա կլինի առաջիկա 90 օրվա ընթացքում», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Ուիթաքերը հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցները քննարկում են չորս փաստաթուղթ, այդ թվում՝ 20-կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, բազմակողմանի անվտանգության երաշխիքները, ԱՄՆ-ի կողմից առանձին անվտանգության երաշխիքները և խաղաղության հասնելուց հետո տնտեսական աճի ու բարգավաճման ծրագիրը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
