Bloomberg-ը ներկայացրել է Ռուսաստանի կարծիքը` 20 կետանոց խաղաղության ծրագրի մասին
![]() Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից մշակված 20 կետանոց խաղաղության ծրագիրը դիտարկում է՝ որպես հետագա բանակցությունների «մեկնարկային կետ», սակայն իշխանությունները կփորձեն փաստաթղթում էական փոփոխություններ կատարել, քանի որ այն չունի Մոսկվայի համար կարևոր դրույթներ և բազմաթիվ հարցերի պատասխաններ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի շարունակի ընդլայնվել դեպի արևելք, և որ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրոմիությանը։ Աղբյուրը նաև հավելել է, որ ծրագիրը չի պարունակում որևէ սահմանափակում ուկրաինական բանակի չափի կամ զենքի տեսակների վերաբերյալ հակամարտության ավարտից հետո, ինչպես նաև հստակ երաշխիքներ Ուկրաինայում ռուսաց լեզվի իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Աղբյուրի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պարզաբանումներ ստանալ պատժամիջոցների վերացման և Արևմուտքում գտնվող հարյուրմիլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների ապասառեցման վերաբերյալ։ Bloomberg-ը հաղորդում է, որ Ռուսաստանը փաստաթղթի ներկայիս տարբերակը դիտարկում է՝ որպես «բավականին տիպիկ ուկրաինական ծրագիր» և կուսումնասիրի այն «սառնասրտությամբ»։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
