«Եվրոպան ընտրեց պատերազմի ուղին, այդ թվում՝ ամերիկյան ճնշման ներքո». Հունգարիայի վարչապետ
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Magyar Nemzet»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարին Եվրոպան «կարող էր կանխել» Ուկրաինայում պատերազմը, բայց փոխարենն «ընտրեց պատերազմի ուղին»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջամտությունը «որոշեց բանավեճի արդյունքը պատերազմի կողմնակիցների օգտին»։ «Այսօր նոր նախագահը խաղաղություն է ցանկանում։ Սա մտահոգիչ նշան է։ Եվրոպան չպետք է իր ռազմավարական որոշումները հիմնի ամերիկյան ներքին քաղաքական ցիկլերի վրա։ Ամերիկյան հարաբերությունները կարևոր են, բայց եվրոպական գործերում մենք պետք է ելնենք միայն եվրոպական շահերից», - ասել է նա։ Հունգարիայի վարչապետը նաև կարծում է, որ Եվրոմիությունն այժմ «քայքայման վիճակում է»։ «Ընթանում է քայքայման գործընթաց, որը համընկնում է Բրյուսելի բյուրոկրատիայի կայսերական նկրտումների ամրապնդման հետ։ Ահա թե ինչպես է քայքայվում միությունը. որոշումները կայացվում են Բրյուսելում, բայց դրանք չեն իրականացվում։ Սկզբում մեկ երկիր չի կարողանում դրանք իրականացնել, ապա երկուսը, ապա երեքը։ Կենտրոնացված իշխանությունն ամրապնդելու մտադրությանը չնայած՝ որոշում կայացնողները անընդհատ ստիպված են լինում նահանջել»,- հայտարարել է Օրբանը։ |

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
9003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
17202:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
13600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
156Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
155Երեկ, 19:36
