«Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստել են փաստաթղթերի նախագծեր»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը ներկայացրել են ԱՄՆ-ում կայացած հանդիպումների արդյունքները։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, Զելենսկին այս մասին գրել է Telegram-ի իր էջում։ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել։ «Մենք արդյունավետորեն աշխատել ենք նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, և այժմ ունենք մի քանի փաստաթղթերի նախագծեր։ Մասնավորապես, կան փաստաթղթեր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, վերականգնման և այս պատերազմը դադարեցնելու հիմնական շրջանակի վերաբերյալ»,- գրել է Զելենսկին։ Նշվում է, որ փաստաթղթերում ամրագրված են դրույթներ, որոնք պետք է ապահովեն ռազմական գործողությունների իրական դադարեցումը և կանխեն Ռուսաստանի կրկնակի ներխուժումը։ Նշենք, որ դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
