ԱՄՆ-ն պարգևատրում է առաջարկում այն միգրանտներին, որոնք կամավոր կլքեն երկիրը
![]() ԱՄՆ-ի վարչակազմը 3000 դոլար կվճարի բոլոր անօրինական միգրանտներին, որոնք կորոշեն լքել երկիրը։ Վճարումը հասանելի է նրանց համար, ովքեր կդիմեն «ինքնաարտաքսման» համար մինչև Նոր տարի, հաղորդում է Reuters-ը։ Նախկինում անօրինական միգրանտներին, որոնք կորոշեին կամավոր լքել ԱՄՆ-ն, առաջարկվում էր ընդամենը 1000 դոլար։ «Այս տոնական շրջանում ամերիկացի հարկատուները առատաձեռնորեն եռապատկեցին անօրինական միգրանտների համար երկիրը կամավոր լքելու խթանը», - ասել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ 3000 դոլարից բացի, միգրանտները կստանան նաև ավիատոմսեր։ Իմիգրացիոն խախտումների համար տուգանքներն ու հնարավոր պատժամիջոցները կներվեն։ Նախկինում ներքին անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ մեկ անօրինական միգրանտի ձերբակալությունը, կալանավորումը և արտաքսումը երկրին արժենում է 17000 դոլար։ Հետևաբար, նրանց կամավոր հեռանալու համար վճարելն ավելի արդյունավետ է։ 2025 թվականի սկզբից ի վեր 1,9 միլիոն մարդ օգտվել է այս առաջարկից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
