Իսրայելի դեմ Իրանի ցանկացած գործողություն կարժանանա «շատ ուժեղ պատասխանի». Նեթանյահու
![]() Իրանի կողմից Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Երուսաղեմում եռակողմ հանդիպումից հետո։ «Մենք տեղյակ ենք, որ Իրանը վերջերս զորավարժություններ է անցկացնում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան և անցկացնում անհրաժեշտ գնահատականը։ Ես ուզում եմ Իրանի համար հստակեցնել, որ Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի», - ասել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելը «մեծ հաջողությունների է հասել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ» 2025 թվականի հունիսին։ «Մեր (Իսրայելի - խմբ.) հիմնարար սպասումները Իրանից չեն փոխվել, և դրանք վերաբերում են ուրանի հարստացմանը և մեր դեմ միջնորդական պատերազմների դադարեցմանը։ Եվ ես գիտեմ, որ ամերիկյան դիրքորոշումը նույնպես չի փոխվել», - հավելել է նա։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
