Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը զգուշացրել է Իրանին
![]() Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ Իրանը դասեր չի քաղել ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից, քանի որ Թեհրանը, հավանաբար, փորձում է վերակառուցել Ֆորդոյի օբյեկտը։ «Ես չեմ կարծում, որ Իրանը երբևէ լուրջ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև այն գիշերը, երբ B-2 ռմբակոծիչները հարձակվեցին Ֆորդոյի վրա»,- մեջբերում է նրա խոսքերը The Times of Israel-ն Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած կոնֆերանսում։ «Հուսով եմ, որ նրանք հասկացել են ուղերձը, բայց ակնհայտորեն նրանք լիովին չեն յուրացրել այն, քանի որ թվում է, թե նրանք փորձում են վերակառուցել օբյեկտը և գտնել նոր եղանակ՝ այն ավելի խորը փորելու և ավելի լավ պաշտպանելու համար»,- շարունակել է նա։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է Իսրայելին կանաչ լույս տալ Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու համար, Հաքաբին պատասխանել է. «Ես կարող եմ միայն մատնանշել այն, ինչ Թրամփը բազմիցս և հետևողականորեն ասել է. Իրանը երբեք չի հարստացնի ուրան կամ ձեռք չի բերի միջուկային զենք»։ Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Իրանի դեմ նոր գործողության անհրաժեշտության մասին՝ պայմանավորված նրա հրթիռային հզորությունների աճով։ Ավելին, NBC-ի աղբյուրները նշել են, որ Իսրայելը մտահոգված է Իրանի կողմից միջուկային օբյեկտների վերականգնմամբ՝ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից իրականացված ռմբակոծություններից հետո։ Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանը հակադարձեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի։ Հետագայում նախագահ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին Իրանն ու Իսրայելը համաձայնեցին։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
