Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ բանագնաց։ Նա այս մասին գրել է TruthSocial-ի իր էջում։ «Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը՝ հանուն մեր դաշնակիցների և, իհարկե, ամբողջ աշխարհի ապահովության և անվտանգության»,- գրել է Թրամփը։ Թրամփը մի քանի անգամ նշել է, որ Գրենլանդիան (դանիական տարածք, որը մեծ մասամբ ինքնակառավարվում է), պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները և կղզու հանքային պաշարների նկատմամբ հետաքրքրությունը։ Լանդրին կողմ է արտահայտվել այդ գաղափարին։ «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը միանգամայն ճիշտ է։ Մենք պետք է անենք այնպես, որ Գրենլանդիան միանա Միացյալ Նահանգներին»,- գրել է Լանդրին հունվարի 9-ին X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։ Գրենլանդիան և Դանիան մշտապես մերժել են այս առաջարկը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
