Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից տարեկան կարտաքսի 1 միլիոն ներգաղթյալի
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2026 թվականին անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցառումներն զգալիորեն ուժեղացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ մինչև 2029 թվականը նախատեսված 170 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդլայնելու արտաքսումները և ուժեղացնելու անօրինական ներգաղթի դեմ պայքարի վերահսկողությունը։ Հանրապետական ռազմավար Մայք Մադրիդի խոսքով՝ սա ավելի ու ավելի հաճախ դիտվում է ոչ միայն՝ որպես ներգաղթի քաղաքականություն, այլև որպես իրավունքների և պատշաճ գործընթացի, ինչպես նաև որոշակի տարածքների ռազմականացման հարց։ Թրամփը նաև ընդլայնել է արտաքսման ենթակա անձանց ցանկը՝ ներառելով Հայիթիի, Վենեսուելայի և Աֆղանստանի քաղաքացիներին։ Վարչակազմի հայտարարած նպատակն է՝ տարեկան արտաքսել մոտ 1 միլիոն մարդու. գործակալության տվյալներով՝ մինչև 2025 թվականի վերջը երկրից արտաքսվել է մոտ 622,000 միգրանտ։ Ավելին, իշխանությունները նախատեսում են ուժեղացնել միջոցառումները ոչ միայն անօրինական ներգաղթյալների, այլև նրանց վարձող գործատուների դեմ։ «Third Way» վերլուծական կենտրոնի սոցիալական քաղաքականության տնօրեն Սառա Փիրսը նշել է, որ ամերիկյան բիզնեսները, ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում խուսափել են Թրամփի ներգաղթային քաղաքականությանը բացահայտորեն հակադրվելուց, սակայն դա կարող է փոխվել, եթե կառավարությունը կենտրոնանա գործատուների վրա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
