ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերին բռնագրավել է երրորդ նավթատարը
![]() Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի ուժերը Վենեսուելայի ափերին բռնագրավել են ևս մեկ նավթատար։ Բռնագրավված Bella 1 նավթատարը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է։ Գործակալությունը նշում է, որ բռնագրավումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի առավոտյան «սուպերտանկեր» Centuries-ի և դեկտեմբերի 10-ին Skipper-ի բռնագրավումից հետո։ Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը որակեց՝ որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Նա հրամայեց լիարժեք և ամբողջական ծովային շրջափակում սահմանել Վենեսուելայի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների նկատմամբ։ The Wall Street Journal-ը նախկինում հայտնել էր, որ Թրամփը հեռախոսով խոսել է Մադուրոյի հետ, նախքան Վաշինգթոնի կողմից նրա և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Աղբյուրները պնդում են, որ ամերիկացի առաջնորդը փաստացի վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին՝ նրան հրահանգելով լքել երկիրը։ Դեկտեմբերի 8-ին The Washington Post-ը հայտնել է, որ Մադուրոն մտադրություն չունի լքելու Վենեսուելան։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
