«Չպետք է ակնկալել, թե ՌԴ-ում ղեկավարության փոփոխությունն ավտոմատ կերպով կնվազեցնի ՆԱՏՕ-ի սպառնալիքները». Մարկ Ռյութե
![]() ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն գերմանական Bild գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով Ռուսաստանում հնարավոր իշխանության փոփոխությունների մասին՝ զգուշացրել է, որ չպետք է ակնկալել, թե ղեկավարության փոփոխությունն ավտոմատ կերպով կնվազեցնի ՆԱՏՕ-ի սպառնալիքները: Դաշինքը պետք է պատրաստ լինի ռիսկերի՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ Մոսկվայում։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել գլոբալ անվտանգության ասպեկտին՝ մատնանշելով Ռուսաստանի և Չինաստանի միջև կապը: Նա կարծում է, որ Թայվանի շուրջ ռազմական սցենարի դեպքում Պեկինը կարող է փորձել ներգրավել Մոսկվային Եվրոպայում իրավիճակի ապակայունացման գործում։ Նախկինում ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ զգուշացրել էին, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կարող է պատրաստ լինել դաշինքի հետ խոշոր բախման երեքից հինգ տարվա ընթացքում: Այս ֆոնին Էստոնիան, Լիտվան և Լեհաստանը նախատեսում են հաջորդ տարի պաշտպանությանը հատկացնել իրենց ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը, մինչդեռ ՆԱՏՕ-ի մյուս երկրները նույնպես ավելացնում են ռազմական ծախսերը։ Պաշտպանության հարցերով եվրոհանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ գերմանական հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Կրեմլը քննարկում է ՆԱՏՕ-ի երկրների վրա հնարավոր հարձակման սցենարներ։ Միևնույն ժամանակ, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) նշում է ռուսական տեղեկատվական և հոգեբանական գործողությունների աճ, որը կարող է դիտվել որպես դաշինքի հետ հնարավոր հակամարտության նախապատրաստման մաս։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
