Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է իր նոր մշակումը` «Ես պար կկյամ տասնչորս»

93
Այսօր, 17:54
«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է իր նոր մշակումը` «Ես պար կկյամ տասնչորս»

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է իր նոր մշակումը՝ «Ես պար կկյամ տասնչորս»:
Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։
Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է արցախյան մի շարք երգերի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։
Գեղ․ ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան
Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոն Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից։
Հնչյունային օպերատոր՝ Գարեգին Ամյան։
Երգը խմբի համար երգել է Արցախից տեղահանված Սիրուն Բաղդասարյանը։
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երգը չունի հեղինակ, եթե որևէ մեկը գիտի, թե ով է հեղինակը, խնդրում ենք նշել։
Երգի խոսքերը՝
Մին, էրկու, իրեք, չորս,
Ես պար կկյամ տասնչորս,
Իմ հավասա տասնչորս,
Ես պար կկյամ տասնչորս։
Ուզունդարան գիդում չում,
Շուշանիկին սիրում չում,
Օրիշ հավա գիդում չում, Նունուֆարեն էլ ուզում չում,
Իմ հավասա տասնչորս,
Ես պար կկյամ տասնչորս։
Ղարաբաղա այան ըմ, մեր սըրերի ջեյրան ըմ,
Թոռներիս մինուճարն ըմ,
Մեր սըրերի ջեյրան ըմ։
Տղերք ջան, մին կաց տեսնանք՝
Էն հուվա կյամ կլյոխը պեց,
Տղերք ջան, մին եկ տեսնանք՝ էն հուվա կյամ կլյոխը պեց։
-Ադա, մին տես էն Շուշանիկին թոռնընա՞։
-Գյուդում չում։
-Ադա, բալքամ Վարդանուշե՞ն թոռնընա։
-Ճինանչում չում, այա։
-Ա՜, հա տու
մեր ասել՝ մեր Սաթոյեն աղջըկ թոռնան , նրա դայուն լալեգ տղեն հըրեւանեն քըռըկընգանը
թոռնընա։
Մին, էրկու, իրեք, չորս,
Ես պար կկյամ տասնչորս,
Իմ հավասա տասնչորս,
Ես պար կկյամ տասնչորս»,- գրված է անսամբլի ֆեյսբուքյան էջում։