«ԵՄ-ն գագաթնաժողովում պետք է որոշում կայացնի Ուկրաինային 2026-2027 թթ. աջակցության հարցի վերաբերյալ»․ ֆոն դեր Լայեն
![]() Եվրոպական միության անդամ երկրների առաջնորդները առաջիկա գագաթնաժողովում պետք է որոշում կայացնեն, թե ինչ ձևաչափով և ինչպես Ուկրաինային ֆինանսական աջակցություն կտրամադրվի 2026–2027 թվականների համար։ Ինչպես հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այդ մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Եվրախորհրդարանում լիագումար նիստից առաջ ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ գնահատականներով՝ Ուկրաինայի կարիքները 2026-2027 թվականների համար կազմում են մոտավորապես 137 միլիարդ եվրո։ «Եվրոպան պետք է ապահովի երկու երրորդը, կամ 90 միլիարդ եվրո, և խոսքը միայն թվերի մասին չէ։ Խոսքը Ուկրաինայի կարողության ամրապնդման մասին է՝ ապահովելու իրական, արդար և երկարատև խաղաղություն, որը կպաշտպանի Ուկրաինան, և, հետևաբար, Եվրոպան», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը վերաբերում է նաև Ռուսաստանի համար ռազմական ծախսերի ավելացմանը։ «Ահա թե ինչու ես առաջարկեցի երկու տարբեր տարբերակ այս ապագա Եվրոպական խորհրդի համար՝ մեկը հիմնված ռուսական ակտիվների վրա, իսկ մյուսը՝ ԵՄ վարկերի վրա։ Եվ մենք պետք է որոշենք, թե որ ուղին ենք ուզում ընտրել, բայց մեկ բան շատ պարզ է. մենք պետք է Ուկրաինայի հաջորդ երկու տարիների ֆինանսավորման հարցը որոշենք այս Եվրոպական խորհրդում (ԵՄ գագաթնաժողով –խմբ․)», - ասել է նա։ Եվրոհանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն արդեն իսկ «մեկ շատ կարևոր քայլ» է արել այս ուղղությամբ. անցյալ շաբաթ նրանք համաձայնեցրել են ռուսական ակտիվների անորոշ ժամանակով սառեցման հարցը։ |

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
9900:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
118Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
98Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
119Երեկ, 21:12
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Հակոբյան
106Երեկ, 20:48
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
137Երեկ, 20:00
