«Ուիթքոֆը՝ մեծագույն բանակցող է»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց է ընտրել Սթիվեն Ուիթքոֆին, քանի որ նա ունի այնպիսի որակներ, որոնք թույլ են տալիս խաղաղության համաձայնագրեր կնքել՝ առանց երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու։ «Սթիվը մեծագույն բանակցող է։ Ես նկատել եմ, որ նա մեծագույն անհատականություն է։ Նա անշարժ գույքի մասնագետ էր Նյու Յորքում և քիչ բան գիտեր Ռուսաստանի գետերի, սահմանների և այլ վայրերի մասին, որտեղ նա (որպես հատուկ բանագնաց – խմբ․) ստիպված էր աշխատել», - ասել է Թրամփը Սպիտակ տանը հրեական Խանուկայի տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ «Սակայն Նյու Յորքում 20 տարվա գործարար գործունեության ընթացքում ես հասկացել եմ, որ Սթիվը ունի լավագույն բնավորությունը։ Ես ճանաչում եմ նաև այլ մեծ բանակցողների, բայց նրանց հետ պետք է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսեիք, նախքան գործարք կնքելը, իսկ մենք դա չէինք ուզում»։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
