Ճապոնիայի կենդանաբանական այգիները կես դարի ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների
![]() Հունվարի վերջին նախատեսվում է Տոկիոյի կենդանաբանական այգուց երկվորյակ պանդաներին վերադարձնել Չինաստան։ Այս մասին հայտնել է ճապոնական Kyodo-ն։ Նշվում է, որ կենդանիների վերադարձից հետո ճապոնական կենդանաբանական այգիները 53 տարվա ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների։ Լրատվամիջոցը նշում է, որ առաջին պանդաները Չինաստանից Ճապոնիա են տեղափոխվել 1972 թվականին՝ ի նշան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման։ Սակայն, Պեկինի և Տոկիոյի միջև լարվածության աճի ֆոնին, ճապոնական կենդանաբանական այգիներում նոր պանդաների հեռանկարները մնում են անորոշ։ Հարկ է նշել, որ բոլոր պանդաները համարվում են Չինաստանի սեփականություն. նույնիսկ արտասահմանում ծնված կենդանիները արտասահմանյան կենդանաբանական այգիներ են տեղափոխվում միայն վարձակալության պայմանագրով։ Այս սկզբունքը ամրագրված է այսպես կոչված «պանդա դիվանագիտության» մեջ, որը Պեկինն օգտագործում է որպես արտաքին քաղաքականության գործիք։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
