«Ուկրաինան պատրաստ է համաձայնել Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը». #LeMonde
![]() Ուկրաինան պատրաստ է համաձայնել Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծմանը, հաղորդում է Le Monde-ն։ «Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական կետերից մեկին՝ ընդունելով Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծումը»,- գրում է Le Monde-ն: Նշվում է, որ տվյալ կետը ներառված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից վերամշակված և չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնված ԱՄՆ խաղաղության ծրագրում: Առաջարկի մշակմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Կիևի կարծիքով ապառազմականացված գոտին կստիպի ուկրաինական և ռուսական զորքերին դուրս գալ Դոնբասի ներկայիս առաջնագծից։ Այն կարող է դրվել միջազգային ուժերի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հսկողության տակ՝ ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար։ «Սա հակամարտության դադարեցման համար բնական ձևաչափ է, հաշվի առնելով, որ տարածքի մի մասը, ցավոք, դե ֆակտո կմնա ռուսական օկուպացիայի տակ»,- նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
