Թրամփը զգուշացրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում։ Նա նշել է, որ իր կարծիքով, հակամարտության շուրջ զարգացումները ուղիղ ազդեցություն չունեն Միացյալ Նահանգների վրա, եթե իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ «Նման բաներն ավարտվում են Երրորդ համաշխարհային պատերազմով։ Ես օրերս ասացի, որ եթե բոլորը շարունակեն նման խաղեր խաղալ, դուք կհայտնվեք Երրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է Թրամփը։ «Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի հետ համաձայնության գալուն», - հավելել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հանձնառու է հակամարտության կարգավորմանը, չնայած այն դրա անմիջական կողմ չէ, այլ միայն մասնակցում է բանակցություններին։ Թրամփը վստահություն է հայտնել, որ և՛ Ուկրաինան, և՛ եվրոպական երկրները հետաքրքրված են Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությամբ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
