Ռուսաստանը պատերազմի ֆինանսավորման վրա ժամում ծախսում է 1,9 միլիարդ ռուբլի
![]() Ռուսաստանի դաշնային բյուջեի ռազմական ծախսերի ծավալը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել է ռեկորդային 11,854 տրիլիոն ռուբլու: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հինգշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, մեջբերել է Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների գերմանական ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեն՝ հիմնվելով Ռուսաստանի ֆինանսների նախարարության վիճակագրության վրա։ Կլյուգեի հաշվարկներով, ռազմական ծախսերը միջինում կազմել են ամսական 1,32 տրիլիոն ռուբլի, օրական՝ 43,4 միլիարդ ռուբլի կամ ժամում 1,9 միլիարդ ռուբլի: Ավելին, նրա տվյալներով ռազմական բյուջեի 59 տոկոսը գաղտնի է. առաջին երեք եռամսյակների ընթացքում բաց հոդվածների վրա ծախսվել է 4,816 տրիլիոն ռուբլի, իսկ գաղտնի հոդվածների վրա՝ 7,038 տրիլիոն ռուբլի։ Անցյալ տարվա համեմատ ծախսերի թաքնված մասն աճել է 39 տոկոսով։ Կլյուգեի խոսքով՝ Կրեմլը պատերազմին հատկացրել է հարկերի հավաքագրման 44 տոկոսը և դաշնային բյուջեի բոլոր ծախսերի 39 տոկոսը։ Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային էին։ Համեմատության համար՝ 2021 թվականին այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 18.4 տոկոս և 19 տոկոս։ Կլյուգեի հաշվարկներով՝ 2022 թվականի սկզբից Ուկրաինայի հետ պատերազմը ռուս հարկատուներին արժեցել է 42,343 տրիլիոն ռուբլի կամ 542 միլիարդ դոլար։ Այս գումարները համեմատելի են Ռուսաստանի բարձրագույն կրթության ամբողջ համակարգի 24 տարեկան բյուջեների կամ առողջապահության վրա դաշնային բյուջեի 22 տարվա ծախսերի հետ։ Մասնագետը նաև նշում է, որ ծախսերը համարժեք են խոշոր տարածաշրջանների, ինչպիսիք են Սվերդլովսկի մարզը կամ Կրասնոդարի երկրամասը, տասնյակ տարեկան բյուջեների։ 2026 թվականի բյուջեի նախագծում Ռուսաստանի կառավարությունը «ազգային պաշտպանության» համար հատկացրել է 12,9 տրիլիոն ռուբլի և «ազգային անվտանգության» համար՝ ևս 3,91 տրիլիոն ռուբլի։ Ընդհանուր առմամբ, անվտանգության մարմինները կստանան 16,84 տրիլիոն ռուբլի, որը կազմում է բյուջեի ծախսերի 38 տոկոսը։ Սա 1,6 անգամ ավելի է, քան նախապատերազմյան 2021 թվականի անվտանգության ծախսերի բաժինը։ |

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց
11902:06
«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
12401:12
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է հրապարակել
10301:02
Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
12700:36
«Իրական Հայաստանում ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան դուրս չի քաշել անձամբ Փաշինյանը»․ Ռուբեն Մխիթարյան
12300:06
«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ
113Երեկ, 23:42
