«Գազայի խաղաղության խորհրդի կազմը կհայտարարվի 2026թ.-ի սկզբին». Թրամփ
![]() «Խաղաղության խորհրդի» կազմը, որը կղեկավարի Գազայի հատվածը, կհայտարարվի 2026 թվականի սկզբին, դրանում կընդգրկվեն մի քանի երկրների ղեկավարներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք դա կանենք հաջորդ տարվա սկզբին», - ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։ Նրա խոսքով մարմինը, որը, ինչպես սպասվում է, նախագահելու է հենց ինքը՝ Թրամփը, կդառնա «լեգենդար խորհուրդ»։ «Այն հիմնականում կազմված է լինելու ամենակարևոր երկրների պետությունների ղեկավարներից։ Նրանք բոլորը ցանկանում են լինել խորհրդում», - հավելել է Թրամփը։ «Իրականում դա նախատեսված չէր », - բացատրել է նա։ Թրամփը նշել է, որ սկզբում սպասվում էր, որ վերոնշյալ կառույցի անդամները կլինեն «ակնառու մարդիկ», ոչ թե պարտադիր պետությունների ղեկավարներ։ «Սակայն, կարծես, հենց այդպես է ստացվում։ Ղեկավարներ, թագավորներ, նախագահներ, վարչապետներ՝ նրանք բոլորը ցանկանում են լինել խորհրդում», - նշել է Թրամփը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
