Մակրոնը մտադիր է արգելել սոցիալական ցանցերը դեռահասների համար
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախատեսում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը, արգելել 15-16 տարեկանից փոքր երեխաների և դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր։ Հունիսի սկզբին Մակրոնը հայտարարել էր, որ կարգելի 15 տարեկանից փոքր դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը, եթե ԵՄ-ն նման արգելք չսահմանի։ «Մենք սոցիալական ցանցերում կներդնենք տարիքի ստուգում, և այդ տարիքը կսահմանենք15–16 տարեկան։ Եվ մենք կասենք, որ այս տարիքից ցածր անձանց չի թույլատրվի մուտք ունենալ սոցիալական ցանցեր… Ես կարող եմ ստանձնել պարտավորություն, որ համապատասխան օրինագիծի վերաբերյալ քվերակություն անցկացվի մինչև իմ լիազորությունների ավարտը», – Մակրոնի խոսքերը մեջբերում է Figaro-ն։ Մակրոնը հավելել է, որ կառավարությունը մտադիր է օրինագիծը ներկայացնել 2026 թվականի սկզբին և նախատեսում է հասնել դրա շուտափույթ ընդունմանը: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
