«Խաղաղության ծրագրի շրջանակներում քննարկում ենք միաժամանակ երեք փաստաթուղթ»․ Զելենսկի
![]() Ուկրաինան, եվրոպացի գործընկերներն ու ԱՄՆ-ն միաժամանակ քննարկում են երեք փաստաթուղթ խաղաղության ծրագրի շրջանակներում։ Դրանք են՝ շրջանակային փաստաթուղթը, անվտանգության երաշխիքները և փաստաթուղթ, որը դնում է հետպատերազմյան վերականգնման հիմքերը։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Կա 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ, որը մշտապես փոփոխվում է, և դա նորմալ է։ Կառուցվածք է, որը պետք է համապատասխանի Ուկրաինայի, Եվրոպայի, աշխարհի շահերին։ Երկրորդը՝ անվտանգության երաշխիքներն են, որոնց վրա մենք աշխատում ենք։ Անվտանգության երաշխիքները կարևոր փաստաթուղթ է մեր, ԱՄՆ-ի և եվրոպացիների միջև»,- նշել է նա։ Զելենսկու խոսքով երրորդ փաստաթուղթը վերաբերում է վերականգնմանը, որը կիրականացվի պատերազմի ավարտից կամ հրադադարի հաստատումից հետո։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
