«Ես պատրաստ եմ»․ Զելենսկին՝ ընտրությունների մասին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է գնալ ընտրությունների, սակայն դրանց անցկացումը կախված է երկու հիմնական պայմաններից՝ անվտանգությունից և օրենսդրական փոփոխություններից։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ Զելենսկու խոսքով՝ պնդումները, թե իշխանությունը «կառչել է աթոռից» և դրա պատճառով է, որ պատերազմը չի ավարտվում, ոչ ադեկվատ են։ Նա նշել է, որ ընտրությունները կարող են կայանալ միայն այն պայմաններում, երբ քաղաքացիների անվտանգության համար երաշխիքներ լինեն։ Զելենսկին հայտարարել է, որ դիմում է ԱՄՆ-ին և եվրոպացի գործընկերներին՝ խնդրանքով օգնելու ապահովել ընտրությունների անցկացման պայմանները։ «Այդ դեպքում 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց անցկացմանը»,- ասել է նա։ Զելենսկին նաև կոչ է արել խորհրդարանի անդամներին պատրաստել օրենսդրական առաջարկներ ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
