«Ժեստ է վրացական կողմից». դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
![]() «Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին»,- «Ազատության» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատում է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի: Հարց - Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը՝ ասելով, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Պապոյան - Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք: Հարց - Իսկ Վրաստանի հետ մենք բանակացություններ վարե՞լ ենք, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի: Այդ մասին այսօր հայտարարեց վրացական կողմը: Պապոյան - Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ՝ նման բան վրացական կողմը ինձ փոխանցել է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել: Հարց - Կբացատրե՞ք, իսկ ի՞նչ է նշանակում մեկանգամյա տարացման համար տուրք չի գանձի Վրաստանը: Պապոյան - Ենթադրվում է որպես ժեստ խաղաղության գործընթացում՝ վրացական կողմից: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու: Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են: Հարց - Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում սպասվում է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը, եթե Վրաստանն այդպիսի ժեստ է անում: Պապոյան - Չեմ կարող մեկնաբանել: Ես այս պրոցեսներում սիրում եմ արդյունքների ժամանակ խոսել: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
